Տնտեսություն

Զարգացող Եվրոպայի տնտեսական աճը կտրուկ դանդաղելու է. Fitch Ratings

1 րոպեի ընթերցում

Զարգացող Եվրոպայի տնտեսական աճը կտրուկ դանդաղելու է. Fitch Ratings

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Fitch Ratings-ը հունիսի 28-ին հրապարակել էկանխատեսումներըԵվրոպայի զարգացող երկրների վրաեվրոգոտու պատքային ճգնաժամի ազդեցության մասին: Միջազգային վարկանշային գործակալությունը գրում է, որ համաշխարհային տնտեսության անբարենպաստ զարգացումները եվրոգոտու երկրները հատկապես կզգան առեւտրի միջոցով. Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների արտահանման մոտ հիսուն տոկոսը գնում է եվրոգոտու երկրներ:«ԱՊՀ երկրներում այդ ճնշումները փոխանցվում են նավթի եւ այլ ապրանքների գների միջոցով: Նավթի գնի անկումը կորուստների ռիսկ կառաջացնի ԱՊՀ եւ Ռուսաստանից կախվածություն ունեցող երկրների, այդ թվում` Բալթյան երկրների ու Հայաստանի ապրանք արտահանողների համար »,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշում է Fitch-ը:

Գործակալության գնահատականներով` զարգացող Եվրոպան կանգնած է տնտեսական աճի կտրուկ դանդաղեցման առջեւ` այն այս տարվա համար նախատեսելով 2.7 տոկոս` նախորդ տարվա 4.7-ի դիմաց:

Այդուհանդերձ, Fitch-ը կարծում է` տարածաշրջանը շատ ավելի լավ դիրքում է ներկայում, քան 2008-2009 թվականների արտաքին ցնցումներին դիմակայելուց:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում