Տնտեսություն

ՀՀ փոխվարչապետն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

ՀՀ փոխվարչապետն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը հունիսի 27-ինընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը` Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի ղեկավար Իվան Դրաբեկի ղեկավարությամբ:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից, քննարկվել են Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ ծրագրի երրորդ լրացուցիչ բաղադրիչի եւ սոցիալական աջակցության ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր:

Սոցիալական աջակցության ծրագիրն իրականացվում է սոցիալական ինտեգրված ծառայությունների ներդրման գործընթացի շրջանակում: Դրաբեկը գոհունակություն է հայտնել, որ մարզերում արդեն առանձնացվել են ինտեգրված ծառայությունների մատուցման կենտրոնների տարածքները: Նշվել է, որ Արարատի մարզում իրականացվում են կենտրոնների շենքերի վերանորոգման աշխատանքներ, որոնք ավարտելուն պես կմեկնարկի փորձնական ծրագիրը:

Ծրագրի հաջողության տեսակետից կարեւորվել է ինտեգրված սոցիալական ծառայությունների կենտրոնների համար գործառույթների մոդելի հստակեցման խնդիրը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հարցը կքննարկվի շահագրգիռ մարմինների հետ, որից հետո գործառույթների մոդելի վերաբերյալ վերջնականացված նախագիծը կհաստատվի կառավարության կողմից:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ մարզերում ՀՍՆՀ-ի ծրագրերով իրականացվող աշխատանքներին: Փոխվարչապետը նշել է, որ առկա է նաեւ կառավարություն-համայնք-ՀՍՆՀ համագործակցություն, եւ առավել խոշոր ծրագրերը հաճախ հնարավոր է լինում իրագործել համատեղ ուժերով:

Քննարկվել են նաեւ ծրագրերի հետ կապված ընթացակարգային հարցեր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում