Ամերիկացի հայտնի դաշնակահար Ուրի Քեյնը հանդես կգա Երեւանում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դասական երաժշտության փայլուն մեկնաբան, «Գրեմմի» մրցանակի հավակնորդ, աշխարհի լավագույնջազային դաշնակահարներից մեկը համարվողՈւրի Քեյնն առաջին անգամ հանդես կգա Երեւանում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի պետական կամերային նվագախմբից, ԱՄՆ-ից ժամանած հանրահայտ երաժիշտն ընդամենը մեկ համերգով` հունիսի 27-ին, հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ` կատարելով Կոմիտասի, Ասլամազյանի, Անտոնին Դվորժակի ստեղծագործություններից, ինչպես նաև սեփական երգացանկից:
Ուրի Քեյնը ծնվել է Ֆիլադելֆիայում: Նվագել է ժամանակի լավագույն երաժիշտների`Փիլի Ջոու Ջոնսի, Հանկ Մոբլիի, Միքի Ռոքերի ղեկավարած նվագախմբերում: Եվրոպական և ամերիկյան երաժիշտները բարձր են գնահատել Քեյնի` հատկապես Վագների, Բեթհովենի, Բախի եւ Շումանի երաժշտության համադրումները: Երաժիշտը հանդես է եկել ջազային բազմաթիվ փառատոններում, ձայնագրել է 22 ալբոմ: