Սիրիայում կրկին հայազգի զինվոր է զոհվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում շարունակվող բախումների զոհ է դարձել եւս մեկ հայազգի զինծառայող:1992թ.-ին ծնված Ջալալ Մելքոնը սիրիական Հասաքա քաղաքից է եւ զոհվել է սիրիական բանակում ծառայության ժամանակ:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ֆեսբուքյան Armenians of Syria էջը, հայտնի է դարձել, որ նա ծառայում էր Սիրիայի Հոմս քաղաքում:

Սիրիայում շուրջ 15 ամիս շարունակվող բախումներն իրենց ծանր հետեւանքներն են թողել սիրիահայ համայնքի վրա: Արդեն հայտնի է, որ անկարգությունների զոհ են դարձել հայկական համայնքի 4 ներկայացուցիչներ, նրանց թիվն ավելացավ եւս մեկով. հերոսի մահով ընկավ Ջալալ Մելքոնը: Բացի մարդկային կորուստներից մեծ վնաս են կրել նաեւ Հոմսում գտնվող հայկական դպրոցը եւ եկեղեցին, որոնք ապստամբների կողմից գրավվելուց եւ թալանվելուց հետո ծառայում են որպես հյուրանոց եւ հանգստավայր: Դամասկոսի հայկական համայնքի ներկայացուցիչ Նազարեթ Էլմաջյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ հայազգի զինվորի մահվան լուրը տարածել են նրա մերձավորները, սակայն պաշտոնական հաստատում դեռեւս չի ստացվել:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում