Կարծիքներ

Թուրքագետը կարծում է` Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի անդամների վրա ճնշում է գործադրվել

1 րոպեի ընթերցում

Թուրքագետը կարծում է` Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի  անդամների վրա ճնշում է գործադրվել

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Սահմնադրական խորհդի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը հակասահմանադրական ճանաչելը քաղաքական որոշում էր: Ինչպես տեղեկացնում է «Արմնեպրես»-ը` մարտի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը թուրքագետ Անուշ Հովհաննիսյանն ասաց, որ պետք չէ էմոցիոնալ վերաբերվել դրան:

Հովհաննիսյանի խոսքով` թուրքական արձագանքներից պարզ է դառնում, որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի ութ անդամների վրա ճնշում է գործադրվել:«Հայկական լոբբին Ֆրանսիայում շատ ազդեցիկ է: Այն որակական առումով գերազանցում է թուրքականին ու ադրբեջանականին, որը միայն քանակական ու ֆինանսական ազդեցություն ունի»,- նշեց թուրքագետը:

Բանախոսն ընդգծեց, որ օրինագծի ընդունումը կարող էր նախադեպ դառնալ, սակայն պետք չէ հիասթափվել, այլ` հանդես գալ թելադրողի, այլ ոչ թե պատասխանողի դերում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում