Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու համար պայքարը նոր թափով կշարունակվի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու այս փուլում հաղթեցին թուրքական ճնշումները, սպառնալիքները, ինչ-որ տեղ նաեւ` կաշառքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փետրվարի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը նշեց, որ այս ուղղությամբ աշխատանքները նոր թափով կշարունակվեն:

«Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդում կան մարդիկ, ովքեր այսօր արդեն մաս են կազմում թուրքամետ կազմակերպությունների, կամ նախկին քաղաքական գործիչ-իրավաբաններ, ովքեր իրենց քաղաքական գործունեության ընթացքում այս գաղափարին դեմ էին արտահայտվել, ուստի պարզ է, որ որոշման կայացումն այնքան էլ անբիծ չէ»,- նշեց բանախոսը: Նրա խոսքով` որոշումը պատիվ չի բերում Ֆրանսիային: Մանոյանը նկատեց, որ նույն Ֆրանսիան քրեականացրել է հրեական ողջակիզման` Հոլոքոստի ժխտումը: Նրա խոսքով` պետք էր մեծ ջանք թափել` հիմնավորում գտնելու համար` ինչպես կարելի է մեկի ժխտումը քրեականացնել, մյուսինը` ոչ:

Ֆրանսիական կառավարությանը նախագահ Սարկոզիի տված հանձնարարականը` նոր օրինագիծ մշակելու, Մանոյանը գնահատեց իբրեւ «բարի կամքի հանձնարարություն»: Սարկոզին իր լիազորությունների շրջանակում չի հասցնի գործընթացն ավարտին հասցնել. խորհրդարանը մեկ-երկու օրից արձակուրդ կգնա: Օրինագծի հակասահմանադրական ճանաչելը, Մանոյանի համոզմամբ, միայն թուրքական ճնշման հետեւանք չէր. ԱՄՆ պետքարտուղարը, եվրոպական որոշ կառույցների ներկայացուցիչներ հայտարարություններ արեցին, որոնք եւս իրենց դերն ունեցան:

«Կարծում եմ` սա Թուրքիային սիրաշահելու, չնեղացնելու հարց էր ոչ միայն Ֆրանսիայի, այլեւ մի շարք այլ երկրների համար»,- նշեց բանախոսը: Նրա խոոսքով` օրինագծի առաջքաշումը նախագահ Սարկոզիի համար ինչ-որ տեղ նաեւ իր քաղաքական հայացքները դրսեւորելու միջոց էր, մասնավորապես ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում: Մանոյանը նշեց, որ սա խաղ չէր, թեեւ հակառակը պնդելու հիմքեր եւս չունի:

Օրինագծի ընդունման համար ստեղծված էր ամենահարմար պահը, սակայն բանախոսը համոզմունք հայտնեց, որ աշխատելու դեպքում կարող է նման մի պահ նորից հասունանալ:

Հայերեն English

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց