Կարծիքներ

Միջուկային ծրագիրը մնում է Իրանի ուշադրության կենտրոնում

1 րոպեի ընթերցում

Միջուկային ծրագիրը մնում է Իրանի ուշադրության կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրան-Ադրբեջան հարաբերությունների լարված լինելը նորություն չէ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը իրանագետ Ռոման Սմբատյանը նշեց, որ հայտնի ֆիզիկոսի սպանությունը Թեհրանում նույնպես նորություն չէր, քանի որ վերջին տարիների ընթացքում 4-5-ը սպանվել են կամ առեւանգվել: «Այս պրոցեսն անընդհատ շարունակվում է, որը միտված է միջուկային ծրագիրը կասեցնելուն: Գործակալներն Իրան թափանցելու համար օգտագործում են Ադրբեջանի տարածքը»,-ասաց իրանագետը: Նրա խոսքով` ֆիզիկոսն անմիջականորեն ընդգրկված էր միջուկային ծրագրի զարգացման գործում: Եւ որքան էլ նրանք սպանվեն, ոլորտը պետության ուշադրության կենտրոնում է:

Ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը նշեց, որ Իրանի միջուկային ծրագիրը պատրվակ է Արեւմուտքի համար` ճնշում գործադրելու այդ երկրի վրա: Նա ձգտում է ձերբազատվել իրեն ոչ ձեռնտու վարչական համակարգերից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում