Մշակույթ

«Սերգեյ Իսրայելյան. վարպետի գործը» գիրքը` կինոռեժիսորի ողջ կյանքի մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սերգեյ Իսրայելյան. վարպետի գործը» գիրքըկազմվել է ատենախոսության հիման վրա: Փետրվարի 11-ին բեմադրող օպերատոր ու ռեժիսոր Սերգե Իսրայելյանի ծննդյան 75-ամյակին նվիրված հիշատակի երեկոյին «Արմենպրես»-ին լրագրողին գրքի հեղինակ Էդուարդ Համբարձումյանն ասաց, որ այն ստեղծվել է չորս տարվա ընթացքում, իսկ վերջին վեց ամիսներին այն վերածվել է գրքի` ընթերցողին մատչելի դարձնելու համար:

Համբարձումյանի խոսքով` գլխավոր նպատակն այնպիսի աշխատանք ստեղծելն էր, որը կհետաքրքրի ուսանողներին:

«Սերգեյ Իսրայելյան. վարպետի գործը»ռուսերենով ներկայացնում է Սերգեյ Իսրայելյանի ստեղծաագործական ուղին, թե ինչ ներդրում է ունեցել Իսրայելյանը հայ կինոմատոգրաֆիայի վրա:

Կինոռեժիսորը նշեց, որ գիրքը գրելիս օգտագործել է Իսրայելյանին վերաբերող բոլոր արխիվային նյութերը, որոնք կանՀայաստանում ու Մոսկվայում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում