Կարծիքներ

Իրանի հարցում Չինաստանը չի ենթարկվի Արեւմուտքի ճնշումներին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նկատմամբՉինաստանի ճնշումը Արեւմուտքի կողմից պատժամիջոցներ կիրառելու շարունակությունը չէ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը իրանագետ Ռուդիկ Յարալյանը նշեց, որ ստեղծված իրավիճակում Չինաստանը խաղում է իր կանոններով: «Չինաստանի կողմից ճնշում է գործադրվում Իրանի իշխանության վրա, որպեսզի նավթի գինը իջեցվի: Նա այն երկիր չէ, որ հեշտությամբ ենթարկվի Արեւմուտքի ճնշումներին»,-ասաց Յարալյանը:

Իրանագետ Մհեր Բաղդասարյանն էլ նշեց, որ Չինաստանին ձեռնտու չէ Իրանի անկումը` հաշվի առնելով լարված իրավիճակը եւ մրցակցությունը ԱՄՆ-ի հետ: Չինաստանը չի ցանանա, որ Պարսից ծոցի շարժման վերահսկողությունը ստանձնի ԱՄՆ-ն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում