Քաղաքականություն

Արտակարգ դրության դեպքում կօգտագործվի նաեւ բանակը

1 րոպեի ընթերցում

Արտակարգ դրության դեպքում կօգտագործվի նաեւ բանակը

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 9-ին` քառօրյա նիստերի վերջին օրը, ընդունեց մի շարք օրենքներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը:

Երկրորդ ընթերցմամբ ընդունվեցին նաև Մասնավոր պահնորդական գործունեության մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, Լիցենզավորման և Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ինչպես նաև «Կուսակցությունների մասին» օրենքները:

Առաջին ընթերցմամբ ընդունվեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը, որը նախատեսում է արտակարգ դրության դեպքում բանակի օգտագործում: Ինչպես ավելի վաղ «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել էր ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, բանակի կիրառումը արտակարգ դրության ժամանակ հնարավոր կլինի այն պարագայում, երբ ոստիկանության և ազգային անվտանգության ուժերը չեն կարողանա կարգավորել ստեղծված իրավիճակը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում