Կարծիքներ

Ադրբեջանագետը համոզված է` Ադրբեջանի հետ պետք է խոսել պահանջատիրական լեզվով

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանագետը համոզված է` Ադրբեջանի հետ պետք է խոսել պահանջատիրական լեզվով

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փախստականների կարգավիճակի հիմախնդիրը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման անբաժանելի մասն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը նշեց, որ ադրբեջանահայ փախստականների հարցը վճռորոշ է այդ բանակցություններում: «Ադրբեջանահայության խնդիրը չպետք է շահարկվի ներքաղաքական հարցում, դա համազգային խնդիր է: Նրանց հետ պետք է խոսել պահանջատիրական լեզվով: ԼՂՀ-ն երբեք որեւէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,-ասաց Այվազյանը: Նա նշեց, որ հարեւան երկիրը ցույց է տվել իր դեմքը ադրբեջանահայության նկատմամբ, իսկ նման երկրից պետք է պահանջել օրինական դրամական փոխհատուցում` հարյուր միլիարդ դոլարի չափով որպես գույքի վերականգնում, իրավունքների պաշտպանում:

Ադրբեջանից փախստականների համագումարի նախագահության խորհրդական Անդրեաս Ղուկասյանը նշեց, որ բանակցային գործընթացում պետք է ոչ միայն բարձրաձայնել ու ճանաչելփախստականներիկարգավիճակը, այլ ստեղծել արդյունավետ պայմաններ նրանց համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում