Տնտեսություն

Հայրենական ապրանք-արտադրողների միությունը պատրաստ է նոր առաջարկներ անել արդյունաբերական քաղաքականության շուրջ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայրենական ապրանք-արտադրողների միությունը ողջունում է Կառավարության`արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության մշակման նախաձեռնությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշեց Միության ղեկավար Վազգեն Սաֆարյանը' ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ ընթացող քննարկման ժամանակ:

«Վարչապետը քաղաքական կամք է դրսևորել' ձեռնամուխ լինելով արդյունաբերական քաղաքականության մշակմանը: Մեր սպասելիքներն այս հարցում ամբողջությամբ արդարացել են և ապրանք արտադրողները գոհունակություն են հայտնում ռազմավարության մշակման կապակցությամբ»,- ասաց Վազգեն Սաֆարյանը:

Նա նշեց, որ Հայրենական ապրանք-արտադրողների միության ներկայացուցիչները պատրաստ են լրացուցիչ առաջարկություններով և նախաձեռնություններով հանդես գալ' արդյունաբերական քաղաքականությունից բխող գործողությունների իրականացմանը աշխատանքներում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում