Կարծիքներ

«Եդինայա Ռոսիա»-ն այսուհետ ստիպված է լինելու հաշվի նստել այլ ուժերի հետ

1 րոպեի ընթերցում

«Եդինայա Ռոսիա»-ն այսուհետ ստիպված է լինելու հաշվի նստել այլ ուժերի հետ

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում տեղի ունեցած ընտրությունները լուրջ սահմանագիծ էին, քննություն, որն իշխող քաղաքական ուժը հիմնականում պատվով հաղթահարեց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 9-ին հրավիրված ասուլիսին քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանն ասաց, որ իշխող կուսակցությունը քաջ գիտակցում էր ձայների կորուստի հավանականությունը, երբ գնաց հարյուրտոկոսանոց համամասնական ընտրակարգի:

««Եդինայա Ռոսիա»-ն չի պարտվել, սակայն այսուհետ ստիպված է լինելու հաշվի նստել այլ ուժերի հետ, ինչը նրան զրկում է կուսակցապետության հեռանկարից»,- ասաց Հովհաննիսյանը: Նրա խոսքով` Ռուսաստանում զուգահեռաբար անցնում էին նաեւ դաշնային սուբյեկտների օրենսդիր մարմինների ընտրություններ` մոտ քսանյոթ մարմիններում: Դրանցում ընտրությունները ցույց տվեցին, որ, իսկապես, «Եդինայա Ռոսիա»-ն այս մակարդակում հաղթեց ընդամենը չորս սուբյեկտներում:

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը նկատեց, որ հարյուրտոկոսանոց համամասնական ընտրակարգ Հայաստանում չի կարող լինել, քանի որ մարզերում հնարավոր չէր լինի նախապատրաստվել դրան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում