Քաղաքականություն

Երեւանը պաշտպանում է Սերգեյ Լավրովի կոչը` ուղղված Հայաստանին եւ Ադրբեջանին

2 րոպեի ընթերցում

Երեւանը պաշտպանում է Սերգեյ Լավրովի կոչը` ուղղված Հայաստանին եւ Ադրբեջանին

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական Երեւանը պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ Հայաստանին եւ Ադրբեջանին ուղղված Մոսկվայի կոչը: «Կարելի է միայն պաշտպանել կողմերին ուղղված կոչը, որը հնչեցրեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 6-ին ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի լիագումար նիստում»,-հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Интерфакс-ը, նախարար Նալբանդյանը նշել է, որ անհրաժեշտ է կյանքի կոչել առաջարկությունները, որոնք մշակվել են վերջին երկու տարում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումների արդյունքում: Այդ հանդիպումները նաեւ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահներ Բարաք Օբամայի ու Նիկոլա Սարկոզիի հետ համագործակցությամբ են անցկացվել:

Վիլնյուսում դեկտեմբերի 6-ին մեկնարկած ԵԱՀԿ նախարարական հավաքի ընթացքում Սերգեյ Լավրովը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին օգտագործել կողմերին խաղաղ կարգավորման կոչող առաջարկությունները, որոնք մշակվել են ՌԴ նախագահի նախաձեռնությամբ վերջին երկու տարվա ընթացքում անցկացված հանդիպումների արդյունքում եւ պաշտպանվել համանախագահող երեք երկրների' Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի առաջնորդների կողմից այս տարվա մայիսին' Դովիլում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում