Փաստ մեկնաբանությամբ

Արթուր Ջավադյան. «2012թ. պետական բյուջեի ծրագիրն արտացոլում է մակրոտնտեսական ցուցանիշների կայունությունը»

2 րոպեի ընթերցում

Արթուր Ջավադյան. «2012թ. պետական բյուջեի ծրագիրն արտացոլում է մակրոտնտեսական ցուցանիշների կայունությունը»

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2012 թվականի պետական բյուջեի ծրագիրը հիմնված է ՀՀ միջնաժամկետ ծախսերի ծրագրի առանցքային հիմնադրույթների վրա եւ արտացոլում է մակրոտնտեսական ցուցանիշների կայունությունը: Այսօր Ազգային ժողովում բյուջետային քննարկումների ժամանակ նման գնահատականով հանդես եկավ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը' միաժամանակ ընդգծելով, որ այն նաեւ տնտեսական կայուն աճի խթանմանը նպաստող 2011թ-ի ՀՀ կառավարության կողմից իրականացվող միջոցառումների շարունակությունն է:

Նրա խոսքով' բյուջեի պակասուրդի կրճատմանն ուղղված միջոցառումնների իրականացումը շարունակելով' 2012թ-ին նախատեսվում է բյուջեի պակասուրդը հասցնել 3.1 տոկոսի: Նման կրճատումը կնպաստի պետական պարտքի բեռի աստիճանական նվազեցման ապահովմանը»,-ասաց Կենտրոնական բանկի նախագահը:

Ջավադյանը նաեւ տեղեկացրեց, որ եկամուտների հավաքագրման մասով բյուջեի ծրագրի բարելավմանն ուղղված զգալի միջոցառումներ են նախատեսվում, որոնց շնորհիվ հնարավոր կլինի տարվա արդյունքում ապահովել ՀՆԱ-ում բյուջեի հարկային եկամուտների եւ սոցիալական վճարների 0.8 տոկոս աճ: Հարկերի ու տուրքերի աճը կապահովվի վարչարարական բարեփոխումների եւ օրենսդրական փոփոխությունների միջոցով:

«Կարեւորվում է նաեւ բյուջեի ծախսերի արդյունավետությունն ու հասցեականությունը, ինչի պայմաններում հնարավոր կլինի ապահովել սոցիալական ոլորտի առանձին ճյուղերում ծախսերի 8.8 տոկոս աճ»,- ընդգծեց Ջավադյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում