Ըստ Ն. Զոհրաբյանի` վարչապետի մամուլի քարտուղարի պարզաբանումը «չարչարանաց ուրբաթի» պատասխանն էր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ես հասկանում եմ, որ դա բոլորին հետաքրքրող թեմաներից մեկն է: Այսօր Ազգային ժողովում կայացած ճեպազրույցների ժամանակ այսպես արձագանքեց ԲՀկ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը այն հարցին, թե արդյոք ԲՀԿ-ն ընդունել է որպես ազդակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությունը, թե ովքեր չհամագործակցեն ՀՀԿ-ի հետ, կհայտնվեն կոտրած տաշտակի առջեւ:

Ն. Զոհրաբյանը մեջբերեց հարցի առնչությամբ վարչապետի մամուլի քարտուղար Արամ Անանյանի տված պարզաբանումը, որում մասնավորապես ասվում է .»Շատերն են փորձում նենգափոխել վարչապետի խոսքերը եւ ուղղել դրանք կոալիցիոն գործընկերներին այն դեպքում, երբ խոսքը Հանրապետության նախագահի շուրջ համախմբվելու մասին էր եւ ուղղված էր քաղաքական դաշտի բոլոր այն ուժերին, որոնք երկիրն առաջ մղելու նախաձեռնություններում համագործակցելու փոխարեն ինքնանպատակ պայքար են ծավալում: ԲՀԿ-ն մեր կոալիցիոն գործընկերն է, եւ հարկ չկա հորինվածքներ շրջանառել մի բան մասին, որը ոչ միայն անհեթեթ է, այլեւ ուղղակի սուտ է»:

«Սրանով ամեն ինչ ասված է: Իմ ռեպլիկն ունեմ մամուլում այսօր շրջանառվող հոդվածների, «չարչարանաց չորեքշաբթիների եւ հինգշաբթիների» թեմաներով գրել սիրող լրագրողներին. սա էլ նրանց համար «չարչարանաց ուրբաթի» պատասխանն էր»: Կարծում եմ' ես տվեցի եւս մի 10 հոդված գրելու թեմա»,- եզրափակեց Ն.Զոհրաբյանը:

Հայերեն English

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին