Փաստ մեկնաբանությամբ

Ռուսաստանը մինչեւ տարեվերջ կարող է դառնալ Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը մինչեւ տարեվերջ կարող է դառնալ Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանը պատրաստ է համաձայնել Ռուսաստանի անդամությանն Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը, եթե վերջինս ընդունի շվեյցարական միջնորդների մշակած առաջարկները: Խոսքը Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ հարավօսական եւ աբխազական սահմանահատվածների վերաբերյալ էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին է: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, Վրաստանի փոխարտգործնախարար Թորնիկե Գորդաձեն նախօրեին կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է. «Վրաստանը համաձայնել է շվեյցարական կողմի ներկայացրած փոխզիջումային առաջարկին եւ տալիս է համաձայնություն ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության համար»:

Շվեյցարական կողմից առաջարկված փոխզիջումային տարբերակը ենթադրում է Ռուսաստանի եւ Վրաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանով տեղափոխվող բոլոր բեռների համար միջազգային մոնիթորինգի իրականացում:

Առաջարկի վերաբերյալ Մոսկվան դեռեւս պաշտոնական պատասխան չի տվել: Եթե կողմերը համաձայնության հասնեն, ապա մինչեւ նոյեմբերի 10-ը հնարավոր է ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության մասին որոշման ընդունում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում