Էդուարդ Շարմազանով. «Նրանք պետք երկնքից նայեն ու տեսնեն` Հայաստանը գնում է ճիշտ ուղղությամբ»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը մեր նորագույն պատմության ցավալի էջերից է. գնդակահարվեցին ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահը, պատգամավորներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը նշեց. «Պետք է վառ պահենք ոճրագործության զոհերի հիշատակը, եւ մեր աշխատանքով այնպես անենք, որ նրանք երկնքից նայեն եւ տեսնեն` Հայաստանը գնում է ճիշտ ուղղությամբ: Ամեն ինչ պետք է անել, որ էքստրեմիզմը, անհանդուրժողականությունը, նմանատիպ ահաբեկչությունները մեզ մոտ տեղ չունենան»: ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղարը հույս հայտնեց, որ որեւէ երկիր նման ահաբեկչության միջով չի անցնի:

«Առհասարակ,եթե հայը հայի վրա եթե ձեռք է բարձրացնում, ստահակություն է: Դժբախտաբար, ստահակներ դեռեւս կան: Մեր կուսակցության համար դա ավելի մեծ ցավ է, որովհետեւ սպանվեցին նրա առաջնորդը` Վազգեն Սարգսյանը, կուսակից ընկերներ` Յուրի Բախշյանը, Արմենակ Արմենակյանը եւ այլք»,-ասաց խմբակցության քարտուղարը` հավելելով, որ չի ուզում կուսակցական բաժանում կատարել. բոլոր նրանք, ովքեր զոհվել են հոկտեմբերի 27-ին, լուրջ ներդրում ունեին մեր իրականության կայացման գործում:

Տասներկու տարի առաջ այս օրը` 1999 թ. հոկտեմբերի 27-ին, ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած ահաբեկչությանը զոհ գնացին 8 պետական գործիչներ` ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխխոսնակներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, Օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Միքայել Քոթանյանը

Հայերեն English

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին