Արա Գոչունյան. «ՄԻԵԴ-ի որոշումը կնպաստի Թուրքիայում Հայկական հարցի շուրջ ավելի բաց մթնոլորտի ստեղծմանը»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, ըստ որի` Հայոց ցեղասպանության ճանաչումը չի կարող հանցագործություն համարվել Թուրքիայում, կնպաստի Թուրքիայում Հայկական հարցի շուրջ ավելի բաց մթնոլորտի ստեղծմանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ստամբուլի հայկական «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը: Նրա խոսքով` այնպես չէ, որ միջազգային կառույցների որոշումները միանգամից արմատական փոփոխություններ են բերում Թուքիայում, սակայն դրական ազդեցություն, այնումենայնիվ, որոշ ժամանակ անց ունենում են:

«Թուրքիայում վերջին տարիներին ժողովրդավարական բարեփոխումների արդյունքում ազատ արտահայտվելու շոշափելի երեւույթներ տեղի ունենում են: Ազատ արտահայտման տեսակետից ամենացավոտ թեմաներից մեկը Հայկական հարցն է, որի կապակցությամբ մինչ այսօր արտահայտվելու խնդիր կա: Չնայած դրան` փաստ է, որ թուրքական զանգվածային լրատվական միջոցներով Հայկական հարցի շուրջ այլընտրանքային կարծիքներ ավելի հաճախակի են լսվում»,- ասաց Արա Գոչունյանը:

Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ը մեղավոր է ճանաչել թուրքական իշխանություններին` թուրք պատմաբան Թաներ Աքչամին` Հայոց ցեղասպանության ճանաչման հետեւանքով հալածելու համար: Դատարանի որոշումը փաստում է, որ Թուրքիայի իշխանությունները բազմիցս խախտել են թուրք պատմաբանի խոսքի ազատության իրավունքը` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը:

Թաներ Աքչամը հայց էր ներկայացրել թուրքական իշխանությունների դեմ` պնդելով, որ վերջինս իր վրա ճնշումներ է գործադրում Հայոց ցեղասպանության հարցը հիշատակելու համար:

Հայերեն English

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին