2012-ին գիտությանն ուղղվող ֆինանսական միջոցները կավելանան 7 տոկոսով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2012 թվականին Հայաստանի պետական բյուջեից գիտությանն ուղղվող միջոցները, այս տարվա համեմատ, կավելանան 7 տոկոսով՝ եւ կկազմեն 10,3 մլրդ դրամ: Ինչպես այսօր հրավիրված ասուլիսում նշեց Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը՝ միջոցները հիմնականում կուղղվեն ոլորտի աշխատողների աշխատավարձերի բարձրացմանը եւ միջազգային համագործակցության խթանմանը: «Գիտության վրա ծախսված յուրաքանչյուր մեկ դոլարը վերադարձնում է երկու դոլար: Գումարներ կներդրվեն նաեւ ինովացիոն բնույթի ծրագրեր ֆինանսավորելու համար»,- նշեց Գիտության պետական կոմիտեի նախագահը:

Ս. Հարությունյանի խոսքով՝ պետությունն այսօր ֆինանսավորում է գիտության զարգացման 70-75 տոկոսը՝ նախորդ տարվա 85 տոկոսի դիմաց, իսկ մյուս մասը կազմում են մասնավոր ներդրումները: «Որքան պետությունը շատ է մասնակցում գիտության զարգացմանը, այնքան պետության զարգացման տեմպերը դանդաղում են: Օրինակ՝ Ֆինլանդիայում կառավարությունը գիտության զարգացման 7 տոկոսն է ֆինանսավորում, հիմնական մասը ֆինանսավորվում է մասնավորների կողմից»,- ընդգծեց Ս. Հարությունյանը՝ կարեւորելով մասնավոր ներդրումների ավելացումը գիտության ասպարեզում:

Ըստ նրա՝ գիտության զարգացման նպատակով իրականացվում են նաեւ դրամաշնորհային ծրագրեր: Գիտական ծրագրերի 35 տոկոսը ղեկավարում են մինչեւ 35 տարեկան երիտասարդ գիտնականները, որոնց թիվը, Ս. Հարությունյանի խոսքով, բավականին շատ է եւ որոնց հետ գիտական ասպարեզում մեծ հույսեր են կապվում:

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին