Փաստ մեկնաբանությամբ

Դ. Գերչեւա. «Ադրբեջանի վերաբերյալ վերջնական որոշման մեջ հաշվի կառնվի տարածաշրջանի չկարգավորված հակամարտությունը»

1 րոպեի ընթերցում

Դ. Գերչեւա. «Ադրբեջանի վերաբերյալ վերջնական որոշման մեջ հաշվի կառնվի տարածաշրջանի չկարգավորված հակամարտությունը»

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի' ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամ դառնալու մասին վերջին քննարկումները դեռ չեն ավարտվել, եւ պարզ չէ' ինչպիսին կլինի վերջնական որոշումը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով ՄԱԿ-ի կենտրոնակայանում այսօր Անվտանգության խորհրդի հինգ ոչ մշտական անդամների ընտրության մասին, նման հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւան:

Նրա խոսքով' որոշումը կայացնելիս հաշվի կառնվի տարածաշրջանի չկարգավորված հակամարտությունը: «Որեւէ ենթադրություն անել դժվար է, սակայն համոզված եմ, որ ըստ պատշաճի հաշվի կառնվի տարածաշրջանի չկարգավորված հակամարտությունը եւ այն, թե դրա հետեւանքներն ինչ ազդեցություն կարող են ունենալ Ադրբեջանի' ՄԱԿ-ի ԱԽ ժամանակավոր անդամ դառնալու գործընթացում»,- ասաց ՄԱԿ-ի մշտական համակարգողը' շեշտելով, որ չնայած ՄԱԿ-ը միջնորդական գործունեություն չի իրականացնում ԼՂ հակամարտության կարգավորման գործում, բայց աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին ղարաբաղյան հակամարտության' խաղաղ ճանապարհով կարգավորման հարցում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում