Փաստ մեկնաբանությամբ

Այս տարվա օգոստոսին գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է 62 տոկոս աճ

1 րոպեի ընթերցում

Այս տարվա օգոստոսին գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է 62 տոկոս աճ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2010 թվականի օգոստոսի համեմատ' այս տարվա օգոստոսին գրանցվել է 62 տոկոս աճ: Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ 9 ամիսների ընթացքում ունեցած ամենամեծ ձեռքբերումը համարեց հացահատիկային մշակաբույսերի արտադրության ծավալների ավելացումը: «Այս տարի աննախադեպ արդյունք ենք ունեցել, որը Կառավարության կողմից մշակված 2010-2014 թ-ի համար հացահատիկի եւ գարու սերմաբուծության ծրագրի հետեւանք էր: Անցյալ տարի ՌԴ-ից մենք ներկրեցինք 950 տոննա էլիտա տեսակի հացահատիկի եւ գարու սերմացու, որի արդյունքում ունեցանք 90 հազար տոննա ավելի բերք: Սա շարունակական բնույթ է կրելու»,- ասաց նախարարը' հավելելով, որ այս տարվա սեպտեմբերի 20-ին եւս ՌԴ-ից Հայաստան ներմուծվեց 1150 տոննա էլիտա տեսակի սերմացու, որն արդեն բաշխվել է մարզերին:Ս. Կարապետյանի հավաստմամբ' օպերատիվ տվյալների համաձայն' այս տարի կունենանք մոտ 17 հազար հա ավելի ցորենի աշնանացան: «Սա աննախադեպ ծրագիր էր, որը բերեց մեր երկրում հացահատիկային կուլտուրաների ցանքատարածությունների եւ բերքատվության ավելացմանը»,- ասաց նախարարը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում