Ա.Բաղդասարյանը դրական է գնահատում ՀԱՊԿ շրջանակներում ռազմատեխնիկական համագործակցությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում այսօր տեղի ունեցավ ՀԱՊԿ շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը նախագահում էր ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նիստի ընթացքում ամփոփվեց ՀԱՊԿ-ի շրջանակներում անցած եռամսյակի ընթացքում ՀՀ իրականացրած գործունեությունը: Ա.Բաղդասարյանը ներկայացրեց այս տարվա երրորդ եռամսյակում ՀԱՊԿ-ի շրջանակներում տեղի ունեցած առավել ուշագրավ իրադարձությունները: Անդրադառնալով Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացած ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների կոմիտեների եւ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստերին' Ա.Բաղդասարյանը նշեց, որ ընդունվել են մի շարք կարեւոր որոշումներ, որոնցից նա առանձնացրեց մի քանիսը: Առաջին' նախագահների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում որոշում է ընդունվել ՀԱՊԿ-ի կանոնադրության մեջ կատարել փոփոխություններ, ըստ որոնց' ռազմական եւ քաղաքական համագործակցությունն է'լ ավելի է սերտանալու: «Երկրորդ' արձանագրվեց, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում կստեղծվեն շուրջ 20 հազար հոգանոց օպերատիվ արձագանքման հատուկ ստորաբաժանումներ, որոնք կարող են օգտագործվել ՀԱՊԿ անդամ երկրներին սպառնացող վտանգների դեպքում»,- նշեց Ա.Բաղդասարյանը' ընդգծելով, որ հանձնաժողովում ընդգրկված գերատեսչությունները պետք է ակտիվորեն աշխատեն, որպեսզի այս ուղղությամբ որդեգրված ՀՀ պետական նպատակային ծրագրում ամբողջապես ներառվեն խնդրի վերաբերյալ մեր երկրի մոտեցումները: Երրորդ կարեւոր իրադարձությունը, ըստ Ա.Բաղդասարյանի, ՀԱՊԿ-ի շրջանակներում խաղաղապահ ուժեր ստեղծելու մասին որոշումն է: «Մոտ 3 հազար հոգանոց խաղաղապահ ստորաբաժանումներ կստեղծվեն ՀԱՊԿ-ի շրջանակներում եւ դրանց գործուեությունը նույնպես շատ կարեւոր նշանակություն ունի»,- ասաց ԱԱԽ քարտուղարը:

Ա.Բաղդասարյանը նաեւ դրական գնահատեց ՀԱՊԿ անդամ երկրների համագործակցությունը ռազամատեխնիկական ոլորտում: «Մեր ռազմաքաղաքական դաշինքն արդեն «միս ու արյուն» է ստանում այս ընդունված կարեւոր որոշումների արդյունքում»,- շեշտեց նա:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում