Միջազգային հանրությանը մոլորեցնելու Ադրբեջանի անհաջող փորձերը վտանգում են տարածաշրջանային անվտանգությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքում տեղի են ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հիմնական կոմիտեների նիստերը: Զինաթափման ու միջազգային անվտանգության հարցերը քննարկող ԳԱ առաջին կոմիտեում ելույթներ են ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունները: Քննարկումների ընթացքում ադրբեջանցի պատվիրակը փորձել է մեղադրել հայկական կողմին 2001թ. Եվրոպայում սովորական սպառազինությունների համաձայնագրով նախատեսված թվաքանակից ավելի 8 տանկ թաքցնելու հարցում:

Նշելով, որ ադրբեջանական քարոզչական զինանոցի ծեծված փաստարկներով հագեցած պատվիրակության հայտարարությունն ակնհայտորեն դուրս են կոմիտեի այդ օրվա քննարկումների օրակարգը կազմող զինաթափման հրատապ հարցերի շրջանակից, ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանն իր խոսքում նշել է միջազգային հանրությանը մոլորեցնելու Ադրբեջանի անհաջող փորձերի մասին, որոնք վտանգում են տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունն, փակուղի են տանում նաեւ տարածաշրջանում առկա հակամարտությունների լուծմանը միտված միջնորդների ջանքերը:

Ադրբեջանի կողմից միջազգային տարբեր ատյանների, այդ թվում' ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի, ԵԱՀԿ անդամ պետությունների ու Մինսկի խմբի համանախագահների կողմից շփման գծից դիպուկահարներին հեռացնելու եւ վստահության ամրապնդմանը ուղղված քայլեր ձեռնարկելու հորդորների անտեսումը ու Ադրբեջանի միլիտարիստական քաղաքականությունը հակասում են միջազգային պայմանագրերի, մասնավորապես' Եվրոպայում սովորական սպառազինությունների համաձայնագրի եւ ռազմական բյուջեների կրճատման, տարածաշրջանային զինաթափման, սպառազինությունների թափանցիկությանն ուղղված ՄԱԿ-ի բանաձեւերի տառին եւ ոգուն:

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին