Փաստ մեկնաբանությամբ

Թուրքիայի կրթության նախարարությանը մեղադրում են «Արարատը հայերին տալու մեջ»

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի կրթության նախարարությանը մեղադրում են «Արարատը հայերին տալու մեջ»

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի կրթության նախարարության կողմից այդ երկրի տարրական եւ միջնակարգ դպրոցների համար ֆիզիկական քարտեզի տպագրությունը, որում Արարատը պատկերված է Հայաստանի սահմաններում, առաջին հայամետ քայլը չէ, որի պատճառով նախարարը ենթարկվում է քննադատության: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Գեւորգ Պետրոսյանը, կրթության նախարարի նախաձեռնությամբ Թուրքիայի կառավարությունը որոշում է կայացրել թույլատրել ՀՀ քաղաքացիների երեխաների ուսումնառությունը միջնակարգ դպրոցներում, ինչպես նաեւ' հայերեն դասագրքերի տպագրությունը:

«Թուրք ազգայնականների համար կրթության նախարարության այս քայլը դավաճանության հերթական օրինակն է, որով նրանք, իբր, փորձում են սիրաշահել հայերին»,- ընդգծեց թուրքագետը:

Նշենք նաեւ, որ նշված քարտեզների տպագրության գործով թուրքական հասարակական կազմակերպություններից մեկն արդեն դատի է տվել Թուրքիայի կրթության նախարարությանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում