Տնտեսություն

Տ. Սարգսյան. «ԼՂՀ-ի տնտեսությունը պետք է զարգանա արագ տեմպերով»

2 րոպեի ընթերցում

Տ. Սարգսյան. «ԼՂՀ-ի տնտեսությունը պետք է զարգանա արագ տեմպերով»

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զարգացումը մեզ համար գերակա խնդիր է: Նրա տնտեսությունը պետք է զարգանա արագ տեմպերով»,- այսօր «Արցախ ՀԷԿ»-ի բաժնետոմսերի 3-րդ թողարկմանը նվիրված միջոցառման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Դա մեր ռազմավարությունն ու քաղաքական դիրքորոշումն է»,- հավելեց վարչապետը:

Նրա խոսքով'էլեկտրաէներգիայի առկայությունը մեզ համար ունի կարեւոր նշանակություն' հաշվի առնելով Արցախի աշխարհագրական դիրքը: Ըստ վարչապետի' «Արցախ ՀԷԿ»-ը ներդրողներին ապահովելու է շարունակական հուսալի եկամուտներ: «Արդյունավետության մասին վկայում է արված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը: ՀԷԿ-ի գործունեությունն իրականացվել է թափանցիկ»,-նշեց Տ. Սարգսյանը: Նրա փոխանցմամբ'հայեցակետերը դրված են հիմնականում ԼՂ-ի էներգետիկ պաշարների եւ այն հանգամանքի հիման վրա, որ մոտակա տարիների ընթացքում կապահովենք մրցակցության բարձր աստիճան: Դա նշանակում է, որ նախագծի նկատմամբ գրավչությունը տարեցտարի ավելանալու է, ինչպես նաեւ կավելանա ներդրողների քանակը:

«Նախագծելով այս ծրագիրը' մենք 2007թ. գնացինք համարձակ քայլի: Շատերը չէին հավատում, որ ԼՂ-ում հնարավոր է կազմակերպել բաց բաժնետիրական ընկերություն եւ ունենալ ներդրողներ: Այսօր դա իրականություն է, եւ մենք ունենք շուրջ 1 000 ներդրողներ, որոնք 2 տարի անընդմեջ ստացել են իրենց շահաբաժինները»,-տեղեկացրեց Տիգրան Սարգսյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում