Հայաստանում ծնունդների ընդհանուր թվի միջին ցուցանիշը`արդի խնդիր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծնունդների ընդհանուր թվի միջին ցուցանիշի առումով Հայաստանի համար աղջիկ/տղա 100/112 հարաբերակցությունը Եվրախորհրդի փորձագետի տեսանկյունից գնահատված է որպես արդիական խնդիր' սելեկտիվ աբորտների առումով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Առողջապահության նախարարությունից, պաշտոնական վիճակագրության համաձայն' 1990-2001 թվականների ընթացքում ծնելիության ցուցանիշը կրճատվել է ավելի քան 2 անգամ, իսկ 2001թ-ից սկսած' այն սկսել է դրսեւորել աճի միտում' 2010թ-ին հասնելով 13.8 ցուցանիշի:

Ինչ վերաբերում է նորածնի սեռի կանխորոշման հարցին եւ դրանով պայմանավորված սելեկտիվ աբորտներին, ապա առողջապահական համակարգում այդ խնդիրն արտացոլող վիճակագրություն չկա, հետեւաբար' բուժհաստատությունների կողմից նախարարություն ներկայացվող հաշվետվությունները, նորածնի սեռի կանխորոշման վերաբերյալ, տեղեկատվություն չեն պարունակում: Որպես խնդիրն արտացոլող անուղղակի ցուցանիշներ' օգտագործվում են ըստ սեռի եւ ծննդյան կարգի գրանցվող ծնունդների թիվն ու դրանց հարաբերակցությունը' աղջիկ/տղա կտրվածքով:

Հիմնվելով ըստ սեռի ծնունդների վերաբերյալ տվյալների վրա' կարելի է անուղղակի ենթադրություն անել սելեկտիվ աբորտների առկա գործելակերպի մասին, որին նպաստող գործոններից է պտղի սեռի որոշման հնարավորությունը հղիության ընթացքում:

Սակայն, խնդիրը, նախարարության հավաստմամբ, շատ ավելի խորքային է ու բազմագործոն, ու վերջնական եզրակացության հնարավոր է հանգել միայն լուրջ ժողովրդագրական հետազոտության եւ վերլուծության արդյունքում: Այս նպատակով ընթացքի մեջ է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության եւ ՀՀ ԱՆ համագործակցությամբ իրականացվող հետազոտությունը' ուղղված սեռով պայմանավորված հղիության ընդհատումների տարածվածության գնահատմանն ու դրա պատճառների պարզաբանմանը: Այն իրականացվում է վերարտադրողական տարիքի կանանց հարցման ճանապարհով, ինչպես տնային տնտեսությունների, այնպես էլ բուժհաստատությունների մակարդակով: Հետազոտության տվյալների արդյունքների ամփոփումը ակնկալվում է տարեվերջին

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին