Տնտեսություն

Իտալական ԷՆԻ կոնցեռնը վերսկսել Է նավթի արդյունահանումը Լիբիայում

1 րոպեի ընթերցում

Իտալական ԷՆԻ կոնցեռնը վերսկսել Է նավթի արդյունահանումը Լիբիայում

ՀՌՈՄ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ԷՆԻ նավթի-գազի կոնցեռնը նավթի արդյունահանումը վերսկսել Է Լիբիայի Աբու Ատիֆել հանքավայրի 15 հորատանցքերում, հանքավայր, որը գտնվում Է Բենգազիից 300 կիլոմետր հարավ ընկած շրջանում: Այդ մասի, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, ասված Է այսօր ընկերության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

«Ներկայում նավթի արդյունահանման մակարդակը կազմում Է օրական մոտավորապես 32 հազար բառել,-նշվում Է հաղորդագրության մեջ:-Նավթի հանքավայրը «Զուեյթինա» թերմինալի հետ կապող նավթամուղը լցնելու համար անհրաժեշտ ծավալներին հասնելու նպատակով առաջիկա օրերին արդյունահանումը կվերսկսվի Լիբիայի նաեւ այլ հորատանցքերում»:

Հավելենք, որ ԷՆԻ-ն Լիբիայում ածխաջրածինների արդյունահանման առեւտրային նախագծեր Է սկսել իրականացնել 1959 թվականից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում