Տնտեսություն

AMGT1326C114 թողարկման պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդ`ԿԲ-ում

1 րոպեի ընթերցում

AMGT1326C114 թողարկման պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդ`ԿԲ-ում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական բանկում այսօր կայացել է պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT1326C114 թողարկման պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԲ-ից, աճուրդին մասնակցել է 7 դիլեր: Ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը 2 180 000 000 դրամ է, մրցակցային առաջարկությունների ծավալը՝ 2 017 000 000 դրամ,

ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը՝ 163 000 000 դրամ, բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը՝ 500 000 000 դրամ:

Տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերությունը 7.0000 տոկոս է, տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը՝ 7.0000 տոկոս:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում