Է. Շարմազանով. «Ս. Սարգսյանի ելույթը ժողովրդավարական երկրի, համահայկական առաջնորդի խոսք էր»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ժողովրդավարական երկրի, համահայկական առաջնորդի խոսք էր: Նման տեսակետ հայտնեց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: ՀՀ նախագահն իր ելույթում մի քանի դիտարկումներ է կատարել' անդրադառնալով հայ ժողովրդի համար կարեւոր նշանակություն ունեցող հարցերի, որոնցից Է. Շարմազանովն առանձնացրեց այն դիտարկումը, ըստ որի' Հայաստանում պետք է շարունակվեն ժողովրդավարական բարեփոխումներն ու ազատությունները, «այդ ճանապարհն է ընտրել Հայաստանը»:

ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը հստակ նշել է, որ աշխարհում շարունակվում է ինքնորոշման իրավունքի հաղթարշավը, եւ զուգահեռները Հարավային Սուդանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ, ըստ Է. Շարմազանովի, շատ դիպուկ էին ու ամբողջական:

Պատգամավորը կարեւորեց նաեւ ցեղասպանությունների դատապարտման հարցին անդրադարձը: «Մի ժողովրդի առաջնորդ, որը վերապրել է ցեղասպանություն, ՄԱԿ-ում բարձրացրել է դրա դատապարտման գործընթացի հարցը' նշելով, որ քանի դեռ միջազգային հանրությունը չի դատապարտել ցեղասպանությունները, վտանգ կա, որ 21-րդ դարում դրանք կարող են կրկնվել»,-ասաց Է. Շարմազանովը:

Անդրադառնալով ղարաբաղյան խնդրին' Է. Շարմազանովը նշեց, որ Ս. Սարգսյանը հստակ ընդգծել է Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցումները, որոնք դառնում են լճացման պատճառ: Ս. Սարգսյանն ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը հստակ գործում է, սակայն Ադրբեջանն ամեն անգամ գործընթացը տանում է փակուղի:

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին