«Դիջիթեք Էքսպո 2011»` Երեւանում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հոկտեմբերի 7-9 կանցկացվի «Դիջիթեք Էքսպո 2011» միջազգային տեխնոլոգիաների ցուցահանդես: Այն կազմակերպում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց միության հանրային կապերի մասնագետ Ռուզան Ապրեսյանը, ցուցահանդեսին մասնակցելու են շուրջ 100 միջազգային եւ տեղական ընկերություններ:

Ցուցահանդեսի նպատակն է ստեղծել բարենպաստ գործարար միջավայր տեղեկատվական, հեռահաղորդակցկան տեխնոլոգիաների (ՏՀՏ) ընկերությունների եւ գործարար սպառողների միջեւ: Ռ. Ապրեսյանը նշեց, որ նպատակ ունեն ներգրավել հասարակությունը ՏՀՏ ոլորտ' նպաստելով ինֆորմացիոն հասարակության զարգացմանը: Ցուցահանդեսը կօգնի ընդլայնել միջազգային կապերը, ինչպես նաեւ հաստատել գործարար կապեր:

Զուգահեռ անցկացվելու են մի շարք միջոցառումներ' ճարտարագիտական նորարարական լուծումների ցուցադրություն, Startup ֆորում, որի ընթացքում կներկայացվեն նորաստեղծ ընկերություններ եւ նորարարական լուծումներ: Ցուցահանդեսին կից կկազմակերպվի նաեւ «Բաց խաղ» համակարգչային խաղերի մրցույթում հայտարարագրված խաղերի, «ArmRobotics» Հայաստանի ռոբոտների բաց առաջնության մասնակից ռոբոտների ցուցադրություն, ինչպես նաեւ աշխատանքի տոնավաճառ: Տոնավաճառին թափուր աշխատատեղերով մասնակցելու են 50 ընկերություններ:

Նշենք, որ տարեցտարի աճում է ցուցահանդեսի այցելուների քանակը: Եթե 2005-ին ցուցահանդես այցելել էին 5000, 2006-ին' 7000, 2007-ին' 8000, 2008-ին' 8000 մարդ, ապա 2009-ին այցելուների քանակը հասավ շուրջ 12 հազար: 2010-ին ցուցահանդեսն ունեցել է 15 հազար այցելու:

Հայերեն English Русский

Թրամփն անարդար է համարում պահանջը, որ Իրանը բալիստիկ հրթիռներ չունենա

Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները

Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով

Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, երբ պայմանները ի հայտ գան. Հաքան Ֆիդան

Թեհրանը վճար կգանձի Հորմուզի նեղուցով անցնելու համար. Ղալիբաֆ

Թրամփը և Փեզեշքիանը ստորագրել են հրադադարի մասին փոխըմբռնման հուշագիրը

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ

Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 շենք- շինություն

Մարդ, որը զգացել է ժողովրդի հոգին. «Կոմիտասը» տիկնիկային ներկայացումը նորովի կբացահայտի հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադրին

100-ից ավելի բժիշկներ մեկ բեմում. World Doctors Orchestra-ն և Սերգեյ Խաչատրյանը Երևանում հանդես կգան բարեգործական համերգներով