Դ. Ջամալյան. «Եթե ագրեսիա կիրառվի, ապա հակահարված տալուն ոչինչ չի խանգարի»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսը ցույց տվեց, որ ադրբեջանական կողմը Հայաստանի նկատմամբ ռազմական գերակայություն չունի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը' հավելելով, որ շքերթից հետո ադրբեջանական կողմը փորձեց վարկաբեկել զորահանդեսը, սակայն հնչեցին մակերեսային, անհիմն վիրավորանքներ եւ հայտարարություններ: «Սա ցույց է տալիս, որ տիպիկ թուրքական մտածողության հետ գործ ունենք»,-ասաց Դ. Ջամալյանը:

Նա նշեց այն երեք հիմնական զինատեսակները, որոնց առկայությունը հայկական ԶՈՒ-ում Ադրբեջանը չի ցանկանում ընդունել: Դա «Էլբրուս» հրթիռային տեխնիկան է, «Տոչկա» հրթիռային զինատեսակը եւ C-300 հակաօդային պաշտպանության համակարգը: Ռազմական փորձագետի խոսքով' զորահանդեսի անցկացմամբ Հայաստանի սպառազինությունների ձեռքբերումը չի ավարտվում:

Դ. Ջամալյանն անդրադարձավ նաեւ «Սմերչ» զինատեսակին'ասելով, որ այն զորահանդեսին ներկայացված չէր: Փորձագետը համոզմունք հայտնեց, որ Հայաստան բերելուն պես այս զինատեսակը եւս կցուցադրվի հանրությանը:

Խոսելով բոլոր այս զինատեսակների' մոտ եւ հեռավոր ապագայում կիրառելու հավանականությունից' Դ. Ջամալյանը նշեց, որ հայկական կողմը նախահարձակ չի լինելու, սակայն եթե հայտնվի մի իրավիճակում, որտեղ հակառակորդը ագրեսիա կիրառի, ապա հակահարված տալուն ոչինչ չի խանգարի:

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին