Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վաշինգտոն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վաշինգտոն' Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին, ինչպես նաեւ Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան հանդիպումներին մասնակցելու նպատակով: ՀՀ պատվիրակության կազմում են ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը եւ այլ պաշտոնատար անձինք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, Վաչե Գաբրիելյանը ԱՄՀ Հայաստանի Հանրապետության կառավարիչն է եւ Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի նախագահը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ՀԲ Հայաստանի Հանրապետության կառավարիչն է:

Այցի շրջանակներում հայկական պատվիրակությունը հանդիպումներ կունենա Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF), Համաշխարհային բանկի (WB), Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA), Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) ներկայացուցիչների հետ:

Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր: Մասնավորապես' քննարկումներ տեղի կունենան առեւտրի եւ ներդրումների, մրցակցության, հարկային վարչարարության բարեփոխումներին, ինչպես նաեւ էներգետիկայի, ջրային ռեսուրսների, առողջապահության ոլորտներին առնչվող հարցերի շուրջ:

Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովը ստեղծվել է 1992 թ.: Հանձնաժողովի աշխատանքների արդյունքում զգալիորեն կատարելագործվել է ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ իրավապայմանագրային բազան, նշանակալի զարգացում է գրանցվել երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության ոլորտում: Էական ձեռքբերումներ կան տրանսպորտի եւ կապի, գյուղատնտեսության, առողջապահության, զբոսաշրջության, մաքսային եւ այլ բնագավառներում:

Հայերեն English Русский

Ընտրություններ-2026. 1354 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 50.83 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.51 տոկոսը

Փաշինյանը բացառում է, որ իշխող ուժի ներկայացուցիչները որևէ ձևով ներգրավված լինեն ընտրախախտումների մեջ

Ընտրություններ-2026. 533 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 51.13 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.34 տոկոսը

Մենք կշարունակենք ԵՄ-ի հետ մերձեցումը և մասնակցությունն ու անդամակցությունը ԵԱՏՄ-ին․ Նիկոլ Փաշինյան

Մենք պետք է ինստիտուցիոնալացնենք Ադրբեջանի հետ խաղաղությունը, Թուրքիայի հետ սահմանը պետք է բացվի․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Հայաստանում հետընտրական զարգացումների հավանականություն չի տեսնում

Պատերազմի եռագլուխ լրտեսական կուսակցությունը պետք է արմատախիլ արվի Հայաստանից․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը բացառել է քաղաքացիների ազատ կամարտահայտման նկատմամբ իշխանության ապօրինի ներգործությունը

Փաշինյանի խոսքով` «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է ընտրություններում և միանձնյա կձևավորի կառավարություն

Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ