Ս.Օհանյան. «Մեր ԶՈՒ-ն ստեղծված չէ միայն զորահանդեսի համար. այն այս ամենը կարողանում է գործնականորեն ապացուցել»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մեր զինված ուժերը ստեղծված չեն միայն զորահանդեսի համար. նրանք այս ամենը կարողանում են գործնականորեն ապացուցել»,- այսօր ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված տոնական զորահանդեսից հետո Հանրապետության հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Զորանդեսով ներկայանում ենք մեր հասարակությանը, ցույց տալիս մեր հակառակորդներին եւ միջազգային հանրությանը, որ մենք այն բանակների շարքում ենք կանգնում, որոնք առաջադիմական են եւ կարող են ոչ միայն ապահովել մեր անվտանգությունը, այլեւ երկրագնդի տարբեր վայրերում անվտանգության տարբեր խնդիրներ կատարել»,- շեշտեց Ս.Օհանյանը: Նախարարը նշեց, որ Հայրենիքի անկախության 20-րդ տարեդարձը մեծ ձեռքբերում է, եւ այս 20 տարիները հնարավորություն են տվել, որպեսզի իրենց դրսեւորեն եւ’ մեր քաղաքացիական բոլոր գերատեսչությունները, եւ’ բանակը: «Կարծում եմ, որ այս 20 տարիները մեզ հնարավորություն են տվել խորությամբ գնահատել այն անվտանգության միջավայրը եւ սպառնալիքները, որոնք գոյություն ունեն Հայաստանի շուրջ»,- շեշտեց Ս.Օհանյանը` հավելելով, որ Հայաստանում այսօր իշխանության բոլոր թեւերն իրենց ներդրումն են ունենում երկրի անվտանգության ապահովման գործում: «Իսկ թե ինչպիսինն են մեր Զինված ուժերը, այսօր զորահանդեսի ժամանակ տեսանելի էր»,- ընդգծեց նախարարը: Պատասխանելով այն հարցին, թե ինքն ինչպիսին է պատկերացնում հայկական Զինված ուժերը 20 տարի անց, Ս.Օհանյանը հույս հայտնեց, որ մեր բանակը կլինի ավելի մարտունակ, ավելի կարգապահ, կանոնակարգված եւ ավելի մեծ հնարավորությունների տեր` «ե’ւ զինվորների պատրաստության առումով, ե’ւ սպառազինության ու արդիական, նոր ռազմական տեխնիկայի ձեռքբերման առումով»:

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին