Պետությունն աջակցում է փոքր ու միջին ձեռնարկատիրություններին` արտաքին շուկա մուտք գործելու հարցում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը Փոքր եւ միջին ձեռնարկատիրությունների զարգացման ազգային կենտրոնին'ՓՄՁ ԶԱԿ-ին, տրամադրելու է միջոցներ' արտահանման գործընթացը խթանելու նպատակով: Ինչպես այսօր' պաշտոնավարման ընթացքում լրագրողների հետ առաջին հանդիպմանն ասաց ՓՄՁ ԶԱԿ գործադիր տնօրեն Տիգրան Հարությունյանը, ՀՀ-ում գերփոքր ձեռնարկատիրության սուբյեկտների կողմից արտադրվող ապրանքների սերտիֆիկացման նպատակով ներմուծվել է պետության կողմից 50 տոկոս փոխհատուցման կարգը: Ըստ Տ. Հարությունյանի' նախագծի նպատակը պետական աջակցության ցուցաբերումն է հանրապետության գերփոքր ձեռնարկատիրության սուբյեկտներին' վերջիններիս արտաքին շուկան հասանելի դարձնելու համար:

Արդեն հավաքագրում են հայտերը: Այս ծրագիրը, ըստ գործադիր տնօրենի, պիլոտային է, դրական արդյունքի դեպքում այն շարունակական կլինի: Տ. Հարությունյանը նշեց, որ «գերփոքր» են առեւտրային կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը, որոնց աշխատողների միջին ցուցակային թվաքանակը կազմում է մինչեւ 10 մարդ, իսկ նախորդ տարվա գործունեությունից ստացված հասույթը կամ նախորդ տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը չի գերազանցում 100 մլն դրամը:

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին