Հայաստանում կրթություն ստանալը մատչելի է

4 րոպեի ընթերցում

ԵՐԵւԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտերկրում ապրող մեր հայրենակիցները նախընտրում են ուսում ստանալ Հայաստանում: Սփյուռքահայերի կրթությունը կազմակերպվում է բոլոր ուսումնական աստիճաններում (միջին մասնագիտական, բակալավրի, մագիստրոսի, ասպիրանտի, դոկտորանտի), ուսուցման բոլոր ձեւերով՝ առկա, հեռակա, հեռավար:

2011թ. Երեւանի պետական համալսարան է դիմել 58 հոգի, որից 52-ը' բակալավր, 6-ը' մագիստրատուրա: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ սփյուռքի բաժնի պետ Ալեքսանդր Վիրաբյանը, դիմում են հիմնականում Վրաստանից եւ Ռուսաստանից: Այս տարի մայր բուհ են դիմել նաեւ Սիրիայից' 2, Բելառուսից' 2, ԱՄՆ-ից' 3, Աֆղանստանից' 1, Աբխազիայից' 1 ուսանող: «Հայաստանում սովորելու հանգամանքը պայմանավորված է ուսման վարձերի ցածր գներով: Իրենց երկրներում կրթություն ստանալը բավականին թանկ է:Բացի այդ, կա նաեւ հայապահպանման խնդիր»,- ասաց ԵՊՀ սփյուռքի բաժնի պետը:

Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի առաջին կուրս ընդունվել է 53 ուսանող, նախապատրաստական' 8, հեռակա' 16, մագիստրատուրա' 13, ասպիրանտուրա' 2: Բուհի սփյուռքի բաժնի աշխատակից Անահիտ Հովնանյանի խոսքերով' Հայաստան գալիս են սովորելու, քանի որ այստեղ ընդունելությունը հեշտացված է նրանց համար. ընդունվում են հարցազրույցով: Մանկավարժական համալսարանում հիմնականում նախընտրում են հայագիտության ֆակուլտետները, Իրանից դիմում են կերպարվեստի եւ պարարվեստի բաժիններ, քանի որ իրենց մոտ արգելված է նման տեղերում սովորելը: Այս համալսարան դիմողների գերակշիռ մասը եւս Վրաստանից ու Ռուսաստանից են: Դիմում են նաեւ Սիրիայից, Լիբանանից, ԱՄՆ-ից, Մեքսիկայից:

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի առաջին կուրս է ընդունվել 17 ուսանող, նախապատրաստական' 4:Նրանք հիմնականում նախընտրում են վոկալի բաժինը եւ դիմում են հիմնականում Վրաստանից, Ռուսաստանից, Իրանից: Կոնսերվատորիայի միջազգային կապերի գծով պրոռեկտոր Արկադի Ավանեսյանն «Արմենպրես»- ի հետ զրույցում նշեց, որ արդեն երեք տարի է, ինչ Հայաստանի եւ սփյուռքի ուսանողների համար վարձավճարների տարբերություն չկա: «Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նամակ-խնդրանքով դիմեց մեզ, որպեսզի արտերկրից եկող ուսանողների համար վարձի տարբերություն չլինի, եւ մենք ընդառաջեցինք: Մեզ մոտ ուսման վարձը բոլորի համար 600 հազար դրամ է»,- ասաց նա:

Նման մեխանիզմ է նաեւ Մանկավարժական համալսարանում: «Սփյուռքն ուսուցիչների կարիք ունի, իսկ մեզ հիմնականում դիմում են Ախալքալակից, ինչպե՞ս կարող ենք նրանց համար ավելի բարձր գին սահամանել»,-ասաց բուհի սփյուռքի բաժնի աշխատակից Անահիտ Հովնանյանը:

Օտարերկրյա ուսանողների համար տարեկան ուսման վարձը, որպես կանոն, ավելի բարձր է, քան Հայաստանի քաղաքացիների համար: Ի տարբերություն Կոնսերվատորիայի եւ Մանկավարժականի, պետական մյուս հաստատություններում Հայաստանի եւ այլ պետություններից ժամանած ուսանողների համար ուսման վարձի տարբերությունը 200.000-250.000 դրամ է:

Օտարերկրացի ուսանողների մեծ մասի համար Հայաստանը հաճելի երկիր է սովորելու եւ ապրելու համար:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում