Տ. Սարգսյան. «Հայաստանին վերաբերող գնահատականներն օբյեկտիվ վերլուծության արդյունք են»

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային մրցունակության զեկույցում Հայաստանին վերաբերող գնահատականներն օբյեկտիվ վերլուծության արդյունք են: Հայաստանի Հանրապետության կառավարության այսօրվա նիստում նման գնահատականով հանդես եկավ վարչապետ Տիգրան Սարգսյանը' ընդգծելով, որ այս զեկույցի տվյալների համաձայն' Հայաստանը վեց աստիճանով առաջ է շարժվել: «Չափազանց կարեւորում եմ մեր ուժեղ եւ թույլ կողմերին անդրադառնալը, որոնց շնորհիվ մեր մրցունակության վարկանիշը բարձրանում է: Բավական օբյեկտիվ վերլուծություն է, որտեղ ներկայացված են, առաջին հերթին, մեր մրցունակության թույլ կողմերը եւ մատնանշված են այն կոնկրետ չափանիշները, որոնք մենք պետք է բարելավենք: Միեւնույն ժամանակ ուրախալի է, որ գրեթե բոլոր ցուցանիշներով լուրջ առաջընթաց ունենք: Առաջընթացը կլիներ շատ ավելի բարձր, եթե չլիներ մեկ գործակից, որը 15 կետով մեզ հետ է մղել. դա բարձր գնաճն է, որն արձանագրվել է 2010 թ-ին, եւ այդ ցուցանիշով 15 քայլ նահանջել ենք: Մնացած բոլոր ցուցանիշներով ունենք լուրջ առաջընթաց»,- ասաց Կառավարության ղեկավարը: Նրա խոսքով'մեր ուժեղ կողմերը, որտեղ մենք մրցունակ ենք, պետական քաղաքականության թափանցիկության աստիճանն է. 142 երկրների շարքում թափանցիկության աստիճանով Հայաստանը զբաղեցնում է 35-րդ տեղը: «Մենք նաեւ ենթակառուցվածքների տեսակետից 48 քայլ առաջ ենք շարժվել հենց տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում: Առաջին հերթին դա վերաբերում է բջջային հեռախոսների հասանելիությանը, ինտերնետի բնագավառում կատարված փոփոխություններին. ինտերնետի հասանելիությունը Հայաստանում նույնպես էապես բարելավվել է' ե'ւ գներն են նվազել, ե'ւ սպառողների քանակն է ավելացել: Մենք նաեւ լուրջ առաջընթաց ունենք բարձրագույն կրթության եւ վերապատրաստման ոլորտներում' 17 եւ 19 քայլով: Մասնավորապես' միջնակարգ կրթության ներգրավվածության աստիճանով 52-րդ տեղում ենք, իսկ բարձրագույն կրթության ներգրավվածությամբ' 49-րդ տեղն ենք զբաղեցնում 142 երկրների շարքում»,- ասաց Տ. Սարգսյանը' համոզմունք հայտնելով, որ 2011 թ-ի տվյալների հիման վրա Ազգային մրցունակության զեկույցը կլինի ավելի լավը:

Վարչապետի խոսքով' այդ բարելավումը մասնավորապես պայմանավորված է լինելու այն հանգամանքով, որ գնաճը կտրուկ նվազում է 2010 թ-ի համեմատ, եւ 2011 թ-ին արդեն մտել ենք գնաճային նոր փուլ, որն արդեն ոչ թե 10 տոկոսային, այլ 5 տոկոսային շրջանակի մեջ է:

Տ. Սարգսյանը կարեւորեց նաեւ այն բարեփոխումները, որոնք իրականացվել են բիզնես միջավայրը բարելավելու ուղղությամբ: «Հինգ ցուցանիշներով մենք այստեղ լուրջ առաջընթաց ենք արձանագրելու 2011 թ-ի արդյունքներով»,- վստահեցրեց Կառավարության ղեկավարը:

Անդրադառնալով «Fitch Ratings» միջազգային վարկանիշային կազմակերպության հրապարակած Հայաստանի Հանրապետության վարկանիշին' Տ. Սարգսյանն այն բավական օբյեկտիվ համարեց: «Այստեղ նույնպես օբյեկտիվորեն վերլուծված են մեր հարաբերական առավելությունները եւ թույլ կողմերը:

Այդ տեսակետից մեր ընդդիմախոսների եւ վերլուծաբանների ուշադրությունը պետք է հրավիրեմ այս զեկույցների վրա, որտեղ օբյեկտիվ ցուցանիշների հիման վրա բացահայտվում են մեր առջեւ ծառացած լրջագույն մարտահրավերներն ու խնդիրները, միեւնույն ժամանակ օբյեկտիվորեն ներկայացվում են մեր առավելությունները»,- ասաց Տ. Սարգսյանը' բոլորի ուշադրությունը հրավիրելով արտաքին պարտքի ցուցանիշին: Զեկույցում նշված է, որ BB վարկանիշ ունեցող երկրների շրջանակում Հայաստանի Հանրապետության արտաքին բեռը գտնվում է կառավարելիության մակարդակում, եւ միջին ցուցանիշից բեռն ավելի ցածր է նմանատիպ երկրների համար: «Այսինքն, իրականում պետք չէ ուռճացնել արտաքին պարտքի բեռի խնդիրը: Այսօր այն գտնվում է 40 տոկոսի շրջանակում եւ ամբողջությամբ բաղկացած է երկարաժամկետ ու արտոնյալ վարկերից, որոնք մենք ստացել ենք միջազգային կազմակերպություններից»,- ասաց վարչապետը:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում