Իսրայելում հակաթուրքական տրամադրությունները սրվում են

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելն իր ձեռքին մի քանի խաղաթղթեր ունի Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար: Մեկնաբանելով թուրք-իսրայելական հարաբերություններում վերջին շրջանում նկատվող աննախադեպ սրացումը' «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Երուսաղեմի Հայ դատի հանձնախմբի պատասխանատու Հակոբ Սեւանը' հավելելով, որ դրա վկայություններից է նաեւ թուրք-իսրայելական ռազմական եւ առեւտրային կապերի խզումը:

«Մինչեւ երեկ այստեղ դեռ խոսվում էր որոշ հույսերի մասին, որ մոտ ապագայում հնարավոր կլինի հարաբերությունները որոշ չափով բարելավել, այսինքն' Իսրայելը սպասողական վիճակի մեջ էր, որ Թուրքիան կարող է չխզել կապերը, սակայն երկու կողմերն էլ ակնհայտորեն ցույց տվեցին, որ դեպի լավը չեն գնալու իրենց հարաբերությունները»,- նշեց Հ.Սեւանը:

Անդրադառնալով իսրայելական իշխող շրջանակներում եւ հասարակության մեջ տվյալ հարցի վերաբերյալ տիրապետող տրամադրություններին' Հ.Սեւանն ընդգծեց, որ դեռեւս Դավոսում տեղի ունեցած դեպքի օրերից, երբ մեծ վիճաբանություն էր բռնկվել Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի միջեւ, զգալի էր, որ Թուրքիան է փոխել իր վերաբերմունքն Իսրայելի նկատմամբ: «Այսօր արդեն որոշ տեղեկություններ կային, որ Իսրայելի կառավարության մեջ հայտնի «ութնյակի խոհանոցի» անդամներից մեկը նշել էր' Թուրքիան վերջնականապես կխզի իր կապերը Իսրայելի հետ»,- հայտնեց Հ. Սեւանը:

Նրա կարծիքով' կառավարական նման բարձր մակարդակից հարաբերությունների վատթարացումը սպասելի էր, իսկ հասարակական մակարդակում էլ հակաթուրքական տրամադրություններն ավելանում են: «Այս օրերին Իսրայելում այդ' հակաթուրքական տրամադրությունն ավելի է շեշտվում»,- փաստեց Հ. Սեւանը:

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին