Կարծիքներ

Ըստ Հ.Չաքրյանի` Թուրքիայի կողմից քրիստոնյաներին ունեցվածքի վերադարձը քարոզչական քայլ է

2 րոպեի ընթերցում

Ըստ Հ.Չաքրյանի` Թուրքիայի կողմից քրիստոնյաներին ունեցվածքի վերադարձը քարոզչական քայլ է

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի կողմից քրիստոնյա ազգային փոքրամասնություններին համայնքային ունեցվածքը վերադարձնելու քայլն ավելի շատ քարոզչական նշանակություն ունի, քան նյութական օգուտ կարող է բերել համայնքներին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:

Թուրքագետ ը նշեց, որ այդ հրամանը վերաբերում է 1936-1974 թվականների ընթացքում տվյալ համայնքներին պատկանող սեփականության վերադարձին: Նա նաեւ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Թուրքիայում այսօր փոխվել է ազգային փոքրամասնությունների քանակական կազմը: «Տվյալ գույքը մի քանի անգամ ձեռքից ձեռք է անցել ու այսօր համայնքներին գույքը վերադարձնելը բարդ գործընթաց կլինի: Դրանք վերադարձնելը շատ նպատակահարմար է նաեւ Թուրքիայի համար, քանի որ ո'չ ստացող կա, ո'չ տնօրինող»,- շեշտեց Հակոբ Չաքրյանը:

Թուրքագետ Արտակ Շաքարյանի խոսքով էլ Թուրքիայի դեմ մեծ թվով հայցեր կան Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, որոնցում պահանջ կա թուրքական պետության նկատմամբ ազգային փոքրամասնությունների համայնքներին վերադարձնել ապօրինաբար վերցված տարածքները: «Բացի այդ, հոկտեմբերին սպասվում է Թուրքիայի' Եվրամիության անդամակցության հաշվետվության հրապարակումը, եւ Թուրքիայի համար կարեւոր է դրական տպավորություն ստեղծելը»,- ասաց Ա.Շաքարյանը' համոզմունք հայտնելով, որ այդ երկրի կողմից նշված որոշման կայացումը պայմանավորված է ՄԻԵԴ-ի «աչքը փակելու» ցանկությամբ: «Այնուամենայնիվ, սա դրական որոշում է, լավ նախադեպ է ստեղծում, բայց դա ավազահատիկ է անապատում»,- նշեց նա:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում