Փաստ մեկնաբանությամբ

Ա. Շաքարյան. «Սիրիայում տիրող իրավիճակից Թուրքիան փորձում է դիվիդենտներ քաղել»

1 րոպեի ընթերցում

Ա. Շաքարյան. «Սիրիայում տիրող իրավիճակից Թուրքիան փորձում է դիվիդենտներ քաղել»

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քաղաքականությունը Մերձավոր Արեւելքում ուղղված է իր' առաջնորդի դերի ստեղծմանն ու ամրապնդմանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում, անդրադառնալով է թուրք-սիրիական հարաբերություններին, թուրքագետ Արտակ Շաքարյանը նշեց, որ Սիրիայում Թուրքիան փորձում է իր առաջնորդությունը ցույց տալ, իր ներդրումն ունենալ այդ երկրի ներքաղաքական ճգնաժամի հարթման մեջ:

«Այս պահին Թուրքիան աշխատում է Սիրիայի թե' իշխանության, թե' ընդդիմության հետ, փորձում միանգամից երկու խաղադրույք կատարել: Ամեն դեպքում, դա հաջողված քաղաքականություն կլինի, քանի որ երկու կողմերից որն էլ հաղթող դուրս գա, Թուրքիան հաղթանակած կլինի այդ իրավիճակում: Այժմ այստեղ տիրող իրավիճակից թուրքերը փորձում են դիվիդենտներ քաղել»,- նկատեց Շաքարյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում