Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանում օգոստոսին հուլիսի համեմատ արձանագրվել է գների եւ սակագների ընդհանուր նվազում

2 րոպեի ընթերցում

Հայաստանում օգոստոսին հուլիսի համեմատ արձանագրվել է գների եւ սակագների ընդհանուր նվազում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսին հուլիսի համեմատ Հայաստանում արձանագրվել է գների եւ սակագների ընդհանուր նվազում ' 0.6 տոկոսով: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում տեղեկացրեց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ պարենային ապրանքների գները նվազել են 1.2 տոկոսով:

Այս տարվա ութ ամիսներին սպառողական շուկայում արձանագրվել է 0.2 տոկոսի գնանկում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: «Այս ընթացքում պարենայինի գները նվազել են 2.4 տոկոսով, իսկ ոչ պարենայինի գները' աճել են 1.9 տոկոսով: Օգոստոսին նվազել են, օրինակ, հացամթերքի գները' 1.5 տոկոսով, հավկիթի գները' 0.8 տոկոսով, իսկ առավել մեծ գնանկում է արձանագրվել գյուղատնտեսական մթերքների գծով: Մասնավորապես, մրգի գները նվազել են 15.6 տոկոսով, իսկ բանջարեղենի եւ կարտոֆիլի ընդհանուր գնանկումը կազմել է 4.9 տոկոս»,- ասաց Գ.Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ սրան զուգահեռ որոշ գյուղմթերքներ գնաճ են արձանագրել:

2011թ-ի հունվար-օգոստոսին 2010թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ սպառողական շուկայում արձանագրվել է 8.8 տոկոս գնաճ, այդ թվում' պարենային ապրանքների գնաճը կազմել է 14.5 տոկոս, ոչ պարենայինի գնաճը' 3.:

Անդրադառնալով միջազգային գների համեմատությանը վերը նշված ժամանակահատվածում՝ Գ. Մարտիրոսյանը ներկայացրեց ԱՊՀ երկրների տվյալները: Դրանց համաձայն՝ ամենացածր գնաճային ցուցանիշն արձանագրվել է Վրաստանում. յոթ ամսում արձանագրվել է 0.7 տոկոս գնաճ, իսկ ամենաբարձրը' 41 տոկոս գնաճ, արձանագրվել է Բելառուսում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում