Փաստ մեկնաբանությամբ

ՄԹ ԱԳՆ. «Հայաստանը կունենա երկու նոր գերազանց դեսպաններ»

2 րոպեի ընթերցում

ՄԹ ԱԳՆ. «Հայաստանը կունենա երկու նոր գերազանց դեսպաններ»

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը տարիներ շարունակ նշանակել է ամուսնացած դիվանագետներին դեսպանների պաշտոնում եւ գտնում է համատեղ նշանակման պրակտիկան շատ հաջողված: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարությունից' ի պատասխան գործակալության այն հարցման, թե ՄԹ ԱԳՆ-ն ինչպես կարձագանքի օրերս «The Daily Mail»-ում տեղ գտած այն հրապարակմանը, որ Հայաստանում երկու դեսպանների նշանակումը վկայում է հայ-բրիտանական երկկողմ հարաբերություններում բացասական տեղաշարժերի մասին:

«Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարությունում աշխատում են բազմաթիվ շնորհալի ու փորձառու դիվանագետներ եւ նրանցից ոմանք ամուսնական զույգեր են: Համատեղ նշանակումները աշխատելու ժամանակակից ձեւ է, որն օգնում է ԱԳՆ-ին ունենալ լավագույն դիվանագիտական ծառայությունը, եւ այս դեպքում թույլ տալիս Հայաստանին ունենալ երկու գերազանց դեսպաններ, որոնք լավագույնս կաշխատեն շարունակել մեր երկրների միջեւ բարեկամական ու դրական հարաբերությունները»,- նշված է ՄԹ ԱԳՆ մամլո գրասենյակի տրամադրած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Ջոնաթան Ջեյմա Էյվսը եւ Քեթրին Ջեյն Լիչը(ամուսնական զույգ) նշանակվել են ՀՀ-ում Նորին Մեծության թագուհու համատեղ դեսպաններ: Նրանք կստանձնեն իրենց պաշտոնները 2012թ-ի հունվարին: Նրանց մշտական նստավայրը կլինի Երեւանը, իսկ դեսպանի պաշտոնը նրանք կկատարեն 4-ամսյա հերթագայութմաբ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում