Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւելյան թեմի առաջնորդը նամակով դիմել է Հ.Քլինթոնին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը նամակ է հղել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին' Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածու Ֆրենսիս Ռիկարդոնեի այն դիտարկման վերաբերյալ, որում վերջինս նշել էր, թե 1915թ-ից մինչ օրս Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիների մեծ մասը դեռ գործում են: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր «Արմենպրես»-ը, Ֆ.Ռիկարդոնեն այդ դիտարկումն արել էր' պատասխանելով դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսի գրավոր այն հարցին, թե քանի քրիստոնեական եկեղեցիներ են գործում ներկայիս Թուրքիայում' մինչեւ 1915թ-ը գործած 2000-ից ավել եկեղեցիներից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, նամակում Խաժակ արքեպիսկոպոսը շեշտել է, որ իր հայտարարությամբ դեսպան Ռիկարդոնեն խորապես վիրավորել է ամերիկահայերին' «բացելով զգայուն վերքերը»։

«Կցանկանայի հիշեցնել, որ մենք միշտ օժանդակել ենք Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ առավել նորմալ հարաբերությունների աջակցմանն ուղղված ԱՄՆ կառավարության ջանքերին։ Այդ ջանքերը հաշվի առնելով' դժվար է հասկանալ Թուրքիայում հայկական պատմական եկեղեցիների եւ այլ քրիստոնեական եկեղեցիների կարգավիճակի առնչությամբ դեսպան Ռիկարդոնեի հիմնավորումները»,- գրել է Խաժակ արքեպիսկոպոսը' շեշտելով, որ հարյուրավոր եկեղեցիների հիմնահատակ կործանումը, դրանց անուշադրության մատնելը, ոչնչացումը, ինչպես նաեւ սրբավայրերից շատերի վերածումը մզկիթների, հայերի համար ահռելի ցավ է եւ հիշեցնում է 1915թ-ի Հայոց ցեղասպանության հետեւանքով եղած մարդկային զոհերի եւ ոչնչացումների մասին:

Խաժակ արքեպիսկոպոսը կարծիք է հայտնել, որ դիվանագետը, ամենայն հավանականությամբ, պարզապես անտեղյակ է որոշ փաստերին: Նա նաեւ շեշտել է, որ Թուրքիայի պատմության, դրա մութ եւ կարեւոր էջերի իմացությունն անհրաժեշտ է' այդ բարդ տարածաշրջանում ԱՄՆ շահերին արդյունավետորեն ծառայելու համար:

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին