Ինչո՞ւ է Ադրբեջանը նամակներ ուղղում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին եւ ոչ ՄԽ համանախագահներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Ագշին Մեհտիեւը նամակ է ուղղել կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի -Մունին, որում ասվում է, թե իբր հայկական կողմը շարունակաբար խախտում է հրադադարի ռեժիմը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում: Մասնավորապես, վկայակոչվում են ադրբեջանցի 13-ամյա աղջկա սպանության մասին լուրերը: Նա, ըստ ադրբեջանական վարկածի, սպանվել էր խաղալիքի մեջ տեղադրված ռումբի պայթյունից, որը նպատակադրված կերպով գետի մեջ էր նետել հայկական կողմը:

«Սա էլ եւս մեկ եղանակ է խոչընդոտելու բանակցային գործընթացը: Ինչո՞ւ է Ադրբեջանը նամակներ ուղղում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ինչո՞ւ դրանք չի ուղարկում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կամ համանախագահող երկրներին»,- մեկնաբանելով այս իրադարձությունը' «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ, քաղաքագետ Դավիթ Բաբայանը:

Նրա կարծիքով' Ադրբեջանը որդեգրել է սարսափ ֆիլմերից ինչ-որ դրվագներ ցուցադրելու քաղաքականություն, որտեղ փորձում է ցույց տալ հայկական կողմին որպես «երեխասպանի», որը ոչ մի բանի առջեւ կանգ չի առնում:

«Իհարկե ե'ւ Բան Կի- Մունը, ե,ւ այլ առաջնորդներ եւս հասկանում են, որ դա սուտ է, բայց Ադրբեջանը իր համար ստեղծած վիրտուալ աշխարհում անցնում է չափ ու սահմանը' ինքն իրեն ողորմելի վիճակում դնելով»,- շեշտեց Դ.Բաբայանը: Եթե իրոք կան նման երեւույթներ, ապա պետք է առաջին հերթին դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին. «թող գան եւ ստուգեն տեղում, բայց, իհարկե, Ադրբեջանը չի դիմում, որովհետեւ գիտի, որ ստուգման պարագայում պարզվելու է' Ադրբեջանն ուղղակի լկտիաբար ստում է»:

Քաղաքագետի կարծիքով' Ադրբեջանը ՄԱԿ-ում սեւ PR-ով է զբաղված եւ չի ձգտում գործընթացը տանել կառուցողական հունով: «Դրան միջազգային հանրությունը պետք է շատ լուրջ վերաբերվի, որովհետեւ այդ պետությունը քաղաքական շատ վտանգավոր փուլ է մտել, երբ իրականությունն ու վիրտուալ աշխարհներն իրարից չեն տարբերվում. դա շիզոֆրենիայի մի տարբերակ է»,- կարծում է Դ.Բաբայանը:

Նշենք նաեւ, որ այսօր ՄԱԿ-ում տարածվել է կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանի նամակը' ուղղված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, որում մասնավորապես նշվում է, որ Ադրբեջանի նշտական ներկայացուցչի նամակը հերթական անգամ «նախնական հետաքննության եզրակացությունների» վրա հիմնված կեղծիքների եւ ստերի միջոցով հայկական կողմին վարկաբեկելու հատուկ նպատակ է հետապնդում:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում