ՀՀ նախագահ. «ԼՂ նախագահներից որեւէ մեկը ժառանգաբար իշխանություն չի ստացել»

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանը միշտ կողմ է արտահայտվել այն տեսակետին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության նման բարդ խնդիրները պետք է լուծվեն երկու սկզբունքների պահպանմամբ' տարածքային ամբողջականություն ու սահմանների անխախտելիություն, ինչպես նաեւ ազգերի ինքնորոշման իրավունքով: Այսօր այս մասին հայտարարեց Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Լեհաստանի Հանրապետության նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում' նշելով, որ Լեհաստանի պատմական փորձը ցույց է տվել, որ հաճախ լեհերը ստիպված են եղել պայքարել ինչպես մեկ, այնպես էլ մյուս սկզբունքի պահպանման համար:

«Մենք գիտենք, թե որքան բարդ է նման խնդիրների լուծումը, հատկապես այն դեպքում, երբ դրանք արդեն բավականին ընդլայնվել են: Շատ կարեւոր է ուշադրություն դարձնել բոլոր այն դրական կողմերին, որոնք առկա են»,- ասաց Բ.Կոմորովսկին' որպես այդպիսի դրական կողմ մատնանշելով Լեռնային Ղարաբաղում բարեփոխումների իրականացումը, մտածելակերպի փոփոխությունը, ինչպես նաեւ երկար ժամանակ առկա խնդիրների խաղաղ լուծումը: «ՈՒստի հակամարտությունների կարգավորման հարցում Արեւմտյան աշխարհի ներգրավումը նախ պետք է կապված լինի հակամարտության լուծման հետ: Դա առնչվում է Եվրոպայի այս հատվածում գտնվող բոլոր վիճելի տարածքային խնդիրներին»,- հավելեց Լեհաստանի նախագահը:

«ԵՄ-ի օժանդակությունը Լեռնային Ղարաբաղին ուղղակի անհրաժեշտություն է»,- շեշտեց նախագահ Ս.Սարգսյանը' հավելելով, որ ժողովրդավարությունը բացարձակ արժեք է, եւ այս առումով ցանկացած աջակցություն ժողովրդավարությանը պետք է շատ բարձր գնահատել: «ՈՒստի,եթե վաղը ԵՄ-ն օժանդակի Լեռնային Ղարաբաղին' ամրապնդելու ժողովրդավարական, պետական կառույցները, մենք միայն ուրախ կլինենք»,- ասաց ՀՀ նախագահը' ավելացնելով, որ ղարաբաղցիներն ակնկալում են այդ օժանդակությունը, որովհետեւ արդեն 17 տարի է, ինչ նրանք ընթանում են ժողովրդավարության ճանապարհով: «Լեռնային Ղարաբաղում տեղի են ունենում ընտրություններ, որոնք անցնում են միջազգային չափանիշերին համապատասխան, ինչով ե'ւ նրանք, ե'ւ մենք հպարտանում ենք»,- շեշտեց Ս.Սարգսյանը:

ՀՀ նախագահի ներկայացմամբ' Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ հնարավորություն է ընձեռվել, որպեսզի խորհրդարանում ներկայացված լինեն բոլոր քաղաքական ուժերը: «Լեռնային Ղարաբաղում տեղի են ունեցել երեք նախագահական ընտրություններ, ընտրվել են երեք նախագահներ եւ նրանցից որեւէ մեկը ժառանգաբար իշխանություն չի ստացել»,- փաստեց ՀՀ նախագահը' ընդգծելով, որ հենց նաեւ այդ պատճառով է, որ Լեռնային Ղարաբաղի ընտրված իշխանություններն իրենց թույլ չեն տալիս վիրավորական արտահայտություններ անել ադրբեջանցի ժողովրդի հասցեին, ինչը նրանց պատիվ է բերում' ի տարբերություն հարեւան երկրի ղեկավարության, որը կարողանում է հոդաբաշխ արտահայտվել, բայց չի կարողանում իր ատելությունը թաքցնել: «Ինչպես հատնի է' թույնով, թշնամանքով լցված մարդը չի կարող լավ, նորմալ որոշումներ կայացնել»,- շեշտեց Ս.Սարգսյանը:

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին