Փաստ մեկնաբանությամբ

Կանանց թրաֆիքինգի եւ շահագործման դեպքերը կրճատվել են

2 րոպեի ընթերցում

Կանանց թրաֆիքինգի եւ շահագործման դեպքերը կրճատվել են

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիճակագրական տվյալների համաձայն' 2008-2009 թ.թ. համեմատությամբ, այս տարի նվազել են թրաֆիքինգի եւ շահագործման դեպքերը, հատկապես' դրանց ավանդական տեսակները, որոնց թվում' կանանց փոխադրումը Թուրքիա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ փաստեց ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Տիգրան Պետրոսյանը:

Անդրադառնալով դեպքերի նվազման պատճառին' Տ. Պետրոսյանը հավաստիացրեց, որ դա համարժեք պատժի կիրառման շնորհիվ է' համաձայն ՀՀ քրեական օրենսգքրի փոփոխությունների, որոնք ուժի մեջ են մտել ապրիլի 9-ից: Փոխգնդապետի խոսքով, եթե երեք տարի առաջ այդ օրենքով դատապարտվել է 11 անձ, որոնց համար ազատազրկման միջին չափը եղել է 8 տարի 7 ամիս, ապա այս տարվա առաջին կիսամյակի կտրվածքով դատապարտվել է չորս անձ, որոնց ազատազրկման չափը կազմել է յոթ տարի:

Խոսելով ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցի մասին, որում ընդգծվում էր ոստիկանության կողմից թրաֆիքինգի բացահայտման ուղղությամբ տարված աշխատանքների մասին, փոխգնդապետը հավաստիացրեց, որ թերություններն իրականում շատ ավելի շատ են: «Եթե գնահատենք մեր աշխատանքը, ավելի շատ թերություններ կգտնենք, քան ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցում է գրված»,-ասաց Տ. Պետրոսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում