Փաստ մեկնաբանությամբ

Ջ. Պրեսկոտի` Հայաստան չժամանելու պատճառը զուտ տեխնիկական է

1 րոպեի ընթերցում

Ջ. Պրեսկոտի` Հայաստան չժամանելու պատճառը զուտ տեխնիկական է

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի' Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտի' Երեւան չժամանելու պատճառը զուտ տեխնիկական է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ Ազգային ժողովի եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը' նշելով, որ այնուամենայնիվ համազեկուցող Աքսել Ֆիշերը ժամանել է Երեւան:

Ն.Զոհրաբյանի փոխանցմամբ' Ա. Ֆիշերը նշել է, որ այն գնացքը, որով պետք է Ջ.Պրեսկոտը հասներ օդանավակայան, ուշացել է, ինչի պատճառով համազեկուցողը չի կարողացել ժամանակին հասնել իր չվերթին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում