Կարծիքներ

Հ. Մելիք-Շահնազարյան. «Հայատյացություն սերմանելու նպատակով Ադրբեջանը գնում է ցանկացած անհեթեթ քայլի»

2 րոպեի ընթերցում

Հ. Մելիք-Շահնազարյան. «Հայատյացություն սերմանելու նպատակով Ադրբեջանը գնում է ցանկացած անհեթեթ քայլի»

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանցիները ցանկացած անհեթեթ քայլի գնում են սեփական երկրի ներսում եւ միջազգային հանրության շրջանակներում հայատյացություն սերմանելու համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանում 13-ամյա աղջկա մահվան համար հայկական կողմին ուղղված մեղադրանքներին, նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Ըստ նրա' ադրբեջանական կողմի առաջ քաշած նմանատիպ սցենարները նորություն չեն: Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցներն օրեր առաջ ողողված էին ադրբեջանցի 13-ամյա աղջկա մահվան մասին լուրերով, որն իբր մահացել է հայկական զինված ուժերի կողմից պատրաստված ռումբի պայթյունից, որը տեղադրված է եղել խաղալիք շնիկի մեջ: Ըստ ադրբեջանական աղբյուրների' հայկական կողմը խաղալիք շնիկը բաց է թողել Թովուզչայ-Տավուշ գետը, որն անցնում է ադրբեջանական Ալիբեյլի գյուղի մոտակայքով: Այդ ժամանակ գետի մոտ խաղացող երեխան հայտնաբերել է խաղալիքը, բերել տուն, ինչի պայթյունի հետեւանքով երեխան մահացել, իսկ մայրը ծանր վնասվածքներ է ստացել:

«Ներկայացված սցենարը զավեշտալի է եւ անտրամաբանական»,- ընդգծեց քաղաքագետը' հավելելով, որ հատկանշական է այն հանգամանքը, որ ադրբեջանիցները նմանատիպ պատմությունները ներկայացնում են հենց այն ժամանակ, երբ Բաքվում են գտնվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Ըստ նրա' Ադրբեջանը ցանկացած առիթ օգտագործում է' կանխելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացը:

«Այն, որ Ադրբեջանի տարբեր պաշտոնյաներ միջազգային հանրության շրջանակներում ներկայացնում են կատարվածը նույն ձեւակերպումներով, ակնհայտորեն ապացուցում է, որ կա նախապես մշակված սցենար»,- շեշտեց Հ. Մելիք-Շահնազարյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում