Զգալի նվազել է տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումների թիվը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խոսքի ազատության առումով Հայաստանում վիճակն ավելի լավ է, քան Ադրբեջանում: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, ԱՊՀ տարածաշրջանում փոքր-ինչ առավելություն ունեն Վրաստանն ու Ուկրաինան: Ա. Մելիքյանը նշեց, որ դրական փոփոխություն նկատվում է, սակայն դեռ զգալի անելիքներ կան, եւ պետք է ձգտել համեմատվել եվրոպական երկրներին:

Ներկայացնելով Հայաստանում 2011թ. երկրորդ եռամսյակում խոսքի ազատության վիճակը եւ լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին տվյալները' Ա. Մելիքյանը նշեց, որ այս տարվա երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների թիվը: Նախորդ տարվա երկրորդ եռամսյակում գրանցվել է 3 դեպք, 2011թ-ի նույն ժամանակահատվածում' 2:

Զգալի նվազել է տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումների թիվը: Եթե 2010 թվականի 2-րդ եռամսյակում գրանցվել է տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի 5 խախտում, ապա 2011թ-ի նույն ժամանակահատվածում' 2: Այս տարի մեկ ավելի դեպք է նկատվել ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների առումով:

2010 թվականի 2-րդ եռամսյակում այդպիսի 5 դեպք է գրանցվել, իսկ 2011թվականի 2-րդ եռամսյակում' 6:

Հայերեն

Սերբ կիսապաշտպան Սաշա Զդելարը պայմանագիր է ստորագրել «Նոա»-ի հետ

Միքայել Վարդանյանը Տավուշին նվիրել է 128 մլն դրամի խոշոր գյուղտեխնիկա և բեռնատար մեքենաներ

Արգենտինայի ԱԳՆ-ն կանչել է Բրիտանիայի և Իսրայելի դեսպաններին՝ վիճելի կղզիների մոտ նավթի արդյունահանման պատճառով

Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների կողմից դեպի Մեքքա արձակված ԱԹՍ-ի ոչնչացման մասին․ հութիները հերքել են դա

Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վենսը հայտարարել է Իրանի հետ հակամարտության առաջին փուլի ավարտի մասին

Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի ուղղաթիռը՝ 3 զոհի պատճառ դառնալով

Դատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը

Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Սան Պաուլոյի մրցաշարում