Փաստ մեկնաբանությամբ

Բաթում մեկնողների թիվն այս տարի ավելացել է

2 րոպեի ընթերցում

Բաթում մեկնողների թիվն այս տարի ավելացել է

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի «Արմենիա» գնացքի Երեւան-Բաթում-Երեւան ուղղությամբ ուղեւորափոխադրումների ծավալը հուլիսի 17-ի տվյալներով կազմում է 5 հազ. 947 մարդ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ընկերության մամուլի ծառայության պետ Վահե Դավթյանը, նկատվում է գնացքից օգտվողների թվի աճ. նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը եղել է 4 հազ. 213: Օրական միայն Երեւան-Բաթում ուղղությամբ վաճառվում է միջինը 250 տոմս:

Հուլիսի 17-ի դրությամբ Երեւան-Բաթում-Երեւան ուղղությամբ վաճառված տոմսերի թիվը 12 հազ. 600 է' նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4 հազ. 718-ի դիմաց:

Անդրադառնալով սակագներին' Վ. Դավթյանը նշեց, որ դրանք փոփոխվում են' համաձայն շվեյցարական ֆրանկի տատանումների, որը բնորոշ է ամբողջ աշխարհում գնացքով կատարվող ուղեւորափոխադրումների սակագների ձեւավորմանը, եւ Հայաստանը բացառություն չէ: Հուլիսին «Արմենիա» գնացքի ննջարան-վագոնների տոմսի արժեքը 18 հազ. 10 դրամ է, կուպեավոր վագոններինը' 15 հազ. 890 դրամ, պլացկարդերինը' 10 հազ. 290 դրամ:

Նշենք, որ «Արմենիա» գնացքն այս տարի առաջին անգամ ուղեւորվել է Բաթում հունիսի 15-ին, եւ ամեն օր Երեւան-Բաթում-Երեւան ուղղությամբ ուղեւորափոխադրումներ է իրականացնելու մինչեւ հոկտեմբերի 1-ը: Գնացքն այս տարի ուղեւորներին Բաթում կհասցնի 16 ժամ 55 րոպեում' 2010 թ-ի 18 ժամ 13 րոպեի փոխարեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում